Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 18:59 09-11-2025

Ֆրանսիան դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Կարիբյան ավազանում

Ֆրանսիան Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրվող նավերի դեմ ուղղված հարվածները համարում է միջազգային իրավունքի խախտում, Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Մենք մտահոգությամբ ենք հետևել ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում իրականացված հարվածներին, որոնք խախտում են միջազգային և ծովային իրավունքը», - ասել է Բարոն։

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Փարիզը նույնպես իր զինված ուժերն է տեղակայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար, սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի, չի ոչնչացնում կասկածելի նավերը, այլ կալանավորում է դրանք՝ համագործակցելով տարածաշրջանային պետությունների հետ։

Նախարարը նաև ընդգծել է, որ թմրամիջոցների կարտելները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Լատինական Ամերիկայի երկրների, այլև նպատակակետ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի կայունության և անվտանգության համար։ Այս առումով նա հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագրի իրականացման մասին։

«Այս շաբաթ ես մեկնում եմ Կարիբյան ավազան՝ ներկայացնելու իմ ծրագրի առաջին մասը։ Նախևառաջ ես ստորագրել եմ Մեքսիկայի հետ մաքսային համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այնուհետև ես կմեկնեմ Կոլումբիա, որտեղ արտադրվում է աշխարհի կոկաինի 70%-ը՝ տեղական իշխանությունների հետ մեր համագործակցության գերազանց արդյունքները փաստագրելու և մեր կարողությունները ամրապնդելու համար»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ կոլումբիական ոստիկանության հետ համագործակցության շնորհիվ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները ձերբակալվել են, իսկ նրանց պահեստները՝ հայտնաբերվել։ Սակայն Բարոմը ընդգծել է, որ դա բավարար չէ. իշխանությունները մտադիր են 20%-ով ավելացնել այս հարցերում մասնագիտացած սպաների թիվը և եռապատկել իրենց ռեսուրսները։

Ներքին գործերի նախարարը նաև հայտարարել է 2026 թվականին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային ակադեմիա բացելու ծրագրերի մասին։ Կրթական հաստատությունը կգտնվի Դոմինիկյան Հանրապետությունում և այն տարեկան կավարտեն տարածաշրջանի երկրների հետախուզական գործակալությունների մոտ 250 քննիչ, դատավոր, մաքսային աշխատակից և վերլուծաբան։

Բացի այդ, նախարարը հայտարարել է Կոլումբիայի, Էկվադորի և Պերուի համար ֆինանսական աջակցության 200 միլիոն եվրոյից մինչև 400 միլիոն եվրոյի ավելացման մասին՝ «Լատինական Ամերիկայի երկրների տնտեսությունները վերաուղղորդելու դեպի կոկային փոխարինող մշակաբույսեր»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի