Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 09:52 08-11-2025

Հետաքրքիր է՝ Փաշինյանն օդանավակայանի ճանապարհին գեթ մեկ հայացք գցո՞ւմ է Եռաբլուրի վրա

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանն, ամեն անգամ արտասահման պաշտոնական հանդիպման մեկնելիս, օդանավակայանի ճանապարհին գեթ մեկ հայացք գցո՞ւմ է Իսակովի պողոտայի վերջնամասից շատ լավ տեսանելի Եռաբլուրի, հերոս տղաների շիրիմների վրա։ Օրինակ՝ ինքս, ընդամենը որպես ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, ամեն առավոտ մեր տան պատշգամբից հերոսների շիրիմներին նայելիս, ամոթի, մեղավորության ու միաժամանակ անպատվության զգացում եմ ունենում։ Լավ, այդ առերևույթ անսիրտ մարդու վրա տղաների հոգին որևէ ազդեցություն չի ունենո՞ւմ, երբ գնում և հանուն իր աթոռի՝ կեղծավոր ժպիտով, բացահայտ կծկվածությամբ, քծնանքով սեղմում է Էրդողանի, Ալիևի ձեռքը։ Իր երեսպաշտությանը մի տխմար արդարացում է գտել՝ «տղաները զոհվեցին հանուն խաղաղության, անկախության…», ինչով ըստ էության ակնարկում է, որ իբրև թե Ռուսաստանից եղած կախվածությունից ենք «ազատվել», բայց մյուս կողմից քծնում ու լղոզվում է նաև ՌԴ նախագահին, օրինակ՝ մեր երկրները նրա ներկայությամբ անվանելով եղբայրական։ Միթե՞ հայ ժողովրդի ընտրյալ ղեկավարը, տղամարդն այսպիսին պետք է լինի ձեր պատկերացմամբ հայրենակիցնե՛ր…։

Մինչդեռ մենք իրապես անկախ ու խաղաղ ենք եղել հենց մեր հերոս եղբայրների հետ միասին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից