Արտաքին 8 ամիս առաջ - 23:15 07-11-2025

10% եկամուտ՝ կեղծ և արգելված գովազդից. ինչու է Facebook-ը ձեզ ոչ հաճելի կոնտենտ մատուցում

Meta ընկերությունը 2024 թվականին իր ընդհանուր եկամուտների շուրջ 10 տոկոսը՝ մոտ 16 միլիարդ դոլար, ստացել է խաբեբայական և արգելված ապրանքների գովազդներից, ըստ Reuters-ի ձեռքն ընկած ներքին փաստաթղթերի։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ առնվազն երեք տարի շարունակ ընկերությունը չի կարողացել հայտնաբերել և կանխել այն հսկայական հոսքը, որով Facebook, Instagram և WhatsApp հարթակների միլիարդավոր օգտատերեր ենթարկվել են կեղծ առցանց խանութների, ներդրումային սխեմաների, ապօրինի առցանց կազինոների և արգելված դեղագործական ապրանքների գովազդներին։

Ներքին փաստաթղթերից մեկում նշվում է, որ միջին հաշվով օրական ցուցադրվում է շուրջ 15 միլիարդի «բարձր ռիսկային» խաբեբայական գովազդ, որոնք ակնհայտորեն կեղծ են։ Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ ընկերությունն այս կատեգորիայից տարեկան ստանում է մոտ 7 միլիարդ դոլարի եկամուտ։
Փաստաթղթերի համաձայն՝ Meta-ն միայն այն դեպքում է արգելափակում գովազդատուներին, եթե իր ավտոմատ համակարգերը 95 տոկոս վստահությամբ եզրակացնում են, որ վերջիններս խաբեբա են։ Եթե վստահությունը ավելի ցածր է, բայց ընկերությունը դեռ կասկածում է խաբեբայությանը, ապա Meta-ն պարզապես բարձրացնում է գովազդի գինը՝ որպես «պատժամիջոց»՝ հույս ունենալով, որ կասկածելի գովազդատուներն այս կերպ կդադարեցնեն գործունեությունը։

Բացի այդ, փաստաթղթերը փաստում են, որ օգտատերերը, ովքեր մեկ անգամ սեղմում են նման գովազդի վրա, ավելի հավանական է, որ հետագայում ևս տեսնեն նմանատիպ գովազդներ․ սա Meta-ի գովազդային ալգորիթմների աշխատանքի հետևանք է, որոնք գովազդները ցուցադրում են ըստ օգտատիրոջ հետաքրքրությունների։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու