Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 20:08 07-11-2025

Մեր միջավայրը, մեր տներն ու մեր քաղաքները օր առաջ թմրամիջոցների տարածումից մաքրելը պետք է յուրաքանչյուրիս ու բոլորիս գործը լինի

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ծրագրերին և իրենց թիմի մյուս նախաձեռնություններին է անդրադարձել.

«Պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները։ Նպատակն է՝ առավել թափանցիկ ու համակարգված ներկայացնել կատարված աշխատանքն ու այն ուղղությունները, որոնց վրա կենտրոնացած ենք այս փուլում։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթը սպասվածից ավելի մեծ արձագանք գտավ․ ստացել ու շարունակում ենք ստանալ հարյուրավոր հայտեր ու առաջարկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից, քաղաքամայր Երևանից և արտերկրում բնակվող հայ երիտասարդներից։ Դրանք վերաբերում են երիտասարդության առջև կանգնած ամենակարևոր հարցերին՝ կրթություն, զբաղվածություն, հայրենադարձություն, առողջ ապրելակերպ։ Այս պահին ձևավորվել է ծանրակշիռ և պրոֆեսիոնալ հանձնախումբ, որը նոյեմբերի 16-ից հետո կսկսի լավագույն առաջարկների ընտրությունը։ Քանի որ սա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագիր է, 100 տոկոսով երաշխավորված է հայտերի ուսումնասիրման գործընթացի արդարությունը։ Ընթացքի մասին կտրամադրեմ հավելյալ տեղեկատվություն:

Թմրամոլության դեմ պայքարը

Այս թեման մեր օրերի ամենացավալի ու վտանգավոր մարտահրավերներից է։ Ցավոք, ոչ ոք դրանից ապահովագրված չէ։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո մարզաշխարհի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել միավորել ուժերը՝ պայքարելու այս չարիքի դեմ։ Գագիկ Ծառուկյանի համար այս աղետի դեմ պայքարը բացարձակ առաջնահերթությունների շարքում է, որտեղ չկա որևէ կոմպրոմիս։ Մեր միջավայրը, մեր տներն ու մեր քաղաքները օր առաջ թմրամիջոցների տարածումից մաքրելու գործընթացը պետք է յուրաքանչյուրիս ու բոլորիս գործը լինի։ Մենք կանգնած ենք առողջ սերունդ ձևավորելու պատասխանատվության առաջ և այս պայքարում յուրաքանչյուրիս դերակատարումը վճռորոշ է։

Նոր նախաձեռնություն՝ վիրավորում ստացած զինծառայողների համար

Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ ՀԱՕԿ նախագահի օգնական նշանակված, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանի առաջին ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած մի խումբ երիտասարդներ արդեն սկսել են անվճար մարզվել «Օլիմպավան»-ում։ Այս նախաձեռնությունն ապացուցում է՝ ուժը, կամքը և հավատը սահմաններ չունեն»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան