Մամուլ 9 ամիս առաջ - 08:46 07-11-2025

Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը կարող է լուրջ բացահայտումների խթան հանդիսանալ․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է: Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել և դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպվող հարցազրույցների համար, որպես կանոն, գումարներ են վճարվել և դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը:

Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ և Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ ԱՄՆ լրագրողական համայնքի Բարձրագույն լիգայում հարցազրույցները փողով չեն կազմակերպվում: Նման բան մտածելն անգամ տգիտության նշան է: Կարող են դեր խաղալ կապերն ու միջնորդությունները, բայց ոչ փողը: Բայց Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են, որ սրանով ինչ որ մութ սխեմաներ են ջրի երես դուրս գալիս, որոնցով տարիներ շարունակ օտարերկյա ԶԼՄ-ների հետ հարցազրույցների կազմակերպումն իրականացվել է բավական կլորիկ գումարներ աշխատակազմի և ՊՈԱԿ-ի բյուջեներից դուրս գրելով:

Հիմա մեծ ռիսկ կա, որ այս «շուստրիությունները» կարող են բացահայտվել:

Դա է նաև պատճառներից մեկը, որ իրենց ձեռքի տակ գտնվող ամբողջ զինանոցն ու ֆեյքերի բանակը նետել են մարտի՝ մարդկանց համոզելու, որ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի համար Նարեկ Կարապետյանը աստղաբաշխական գումար է վճարել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը