Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:48 06-11-2025

Փաշինյանը զայրացավ, Աննա Հակոբյանը խնդրում է չխանդել, Սերժ Սարգսյանի ելքն արգելվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 6-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակները բացառապես պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով։ Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար` լիովին հանելով կանխիկի շրջանառությունը։ Անդրադառնալով թոշակների հարցին` Փաշինյանը նշեց, որ մինչև հիմա իր համար անհասկանալի է մնացել, թե ինչու է 75 տարեկանից բարձր անձանց դեպքում թոշակը տրվում կանխիկ։ «Ես մինչև հիմա չեմ հասկանում` ինչ խնդիր կլինի, եթե բոլորն անցնեն քարտի։ Այս վերջերս էլ համոզվեցի, երբ թոշակը տանում են տարեցին, վրայից 500 դրամը վերցնում են։ Ասում են` 85 տարեկան թոշակառուն տնից դուրս գալու խնդիր ունի, ասում եմ` ավելի լավ, պետք չէ տնից դուրս գալ, քարտը կողքը դրած է, փողը նստում է քարտին»,– հայտարարեց նա։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ձայնի իրավունք խնդրեց։ «Եթե ինձ հակառակ բան եք ուզում ասել, ձայն չեմ տալու»,– արձագանքեց Փաշինյանը։ Առուշանյանն ասաց, որ Գյումրիում կա 103 տարեկան տատիկ, որի դեպքում պիտի խնդրեն բանկերին, որ թոշակի քարտը տանեն իրենց տուն։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ նման դեպքերը շատ փոքր թիվ են, ու բանկերը կարող են շատ արագ այդ հարցը լուծել։«Նորից եմ ասում` թոշակների դեպքում հունվարի 1–ից թղթի փող չշարժվի հանրապետությունում։ Բոլորը, առանց բացառության, թոշակը ստանում են էլեկտրոնային եղանակով»,– ընդգծեց նա՝ հիշեցնելով իր հանձնարարականի մասին։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ կառավարությունը մտադիր է դիտարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ձեռքբերման կամ, առնվազն, պետության կողմից ձեռնարկության կառավարման հարցում որոշիչ ձայն պահպանելու հարցը: Նրա խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրակացությունից, որը պետք է որոշի՝ ընկերությունը կպահպանի՞ լիցենզիան, թե՞ կզրկվի դրանից: Լիցենզիայից զրկելու դեպքում կառավարությունը կգնահատի ձեռնարկության գնման հնարավորությունը՝ հիմնվելով դրա արժեքի վերլուծության արդյունքների վրա: «Եթե դա կլինի տրամաբանական գին, կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե գինը կլինի շատ մեծ, և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարողանա այդ ձեռքբերումն իրականացնել, ապա կգնանք երկրորդ սցենարով, ըստ որի՝ ՀԷՑ-ը մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտացած ընկերությանը, բայց, իհարկե, կառավարությունը որոշակի ներկայություն կունենա այնտեղ թե՛ օրենսդրական կարգավորումով, թե՛ բաժնետոմսերով, թե՛ «ոսկե բաժնետոմսով»․․․ Դա կքննարկվի»,- նշեց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ ինքը կարող է գծել հարցի քաղաքական շրջանակը, իսկ տնտեսական և իրավական մանրամասները կներկայացնեն համապատասխան պաշտոնատար անձինք:

Երեկ երեկոյան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: «Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն: Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ Նախագահը կարող է դիմել փախուստի: Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ Նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել: Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նո՞ր հիշեցիք։ Քանի՞ տարի է անցել, բա ինչի՞ էիք պահում էդ «հզոր» գործը… հաա, հասկացա, հիշեցիք, երբ դատարանները չարգելեցին Նախագահի ելքը… պարզ է, ամեն ինչ պարզ. կարճ ասած, դուք եք ընտրել ձեր ճանապարհը և քանի որ իրավաբան եմ, հրապարակային խոսքս ավարտեմ այսպես` կհանդիպենք դատարանում…»,- տեղեկացրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ