Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 16:58 04-11-2025

Երևանում չեչենուհու սպանության գործով կասկածյալը ֆինանսավորվել է «Իսլամական պետության» կողմից

Ռուսական «Дождь» հեռուստաալիքը գրում է Երևանում սպանված չեչենուհու՝ Այշաթ Բայմուրադովայի գործի մասին։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանում սպանված 30-ամյա չեչենուհու՝ Այշաթ Բայմուրադովայի գործով հնարավոր է ներգրավված լինի Սաիդ-Համզաթ Բայսարովը։

Ըստ «Осторожно, новости»-ի՝ նա սպանության օրը եղել է այն բնակարանում, որտեղից հետո հայտնաբերվել է Այշաթի դիակը։

Նշվում է, որ Բայսարովը 2018 թվականին Մոսկվայում մեղադրվել է «Իսլամական պետությունը» ֆինանսավորելու մեջ, սակայն գործը դատարանը փակել է։ Նրա դեմ եղել են նաև այլ քրեական գործեր՝ հարբած վիճակում մեքենա վարելու և գողության համար։ Տղամարդու հայրը Գռոզնիում հայտնի գործարար է։

Հայաստանի ոստիկանությունը, ըստ հրապարակման, Բայսարովին նույնացրել է տեսախցիկների միջոցով։ Նա բնակարանից դուրս է եկել մեկ այլ անձի՝, ըստ ամենայնի, Կարինա Իմինովայի հետ, որի հետ Այշաթը ծանոթացել էր ընդամենը մեկ օր առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով։

«СК SOS» իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ քննիչները գիտեն այդ մարդկանց ինքնությունը, սակայն նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել և, հավանաբար, նրանք արդեն լքել են Հայաստանը։
Իրավապաշտպանների խոսքով՝ կան վկաների ցուցմունքներ և տեսանյութեր, որոնք հաստատում են նրանց ներկայությունը դեպքի վայրում, սակայն գործի ընթացքը մտահոգիչ է. «Սովորական դեպքերում նման մարդիկ անմիջապես կհայտարարվեին հետախուզման մեջ»։

Հիշեցնենք, որ Այշաթ Բայմուրադովան Ռուսաստանից տեղափոխվել էր Հայաստան՝ ընտանեկան բռնությունից փրկվելու համար։ Նրան վերջին անգամ տեսել էին հոկտեմբերի 15-ին՝ Երևանում զբոսնելու ընթացքում, իսկ հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնեց նրա մահվան մասին։

Հայ իրավապաշտպանները պահանջել են անկախ և թափանցիկ քննություն՝ ընդգծելով, որ այս դեպքը ցույց է տալիս՝ «կանայք, որոնք փրկվում են բռնությունից, դեռևս ամբողջությամբ անվտանգ չեն նույնիսկ այնտեղ, որտեղ նրանք փնտրում են պաշտպանություն»։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան