copy image url
Սպորտ 2 շաբաթ առաջ - 16:00 04-11-2025

Մերի Թումասյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 4-րդն է

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականի անդամ գերծանր քաշային Մերի Թումասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 98 կգ, իսկ հրումում` 120 կգ:

Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երկամարտի 218 կգ արդյունքով` Մերի Թումասյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 4-րդն է: