Զանգվածային լրատվամիջոցներում լուրեր են տարածվում այն մասին, որ այսօր գիշերը Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում մի քաղաքացի ստանալով հրազենային վիրավորում՝ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, որի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել համապատասխան հաղորդագրությամբ։
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն մահացած Շմավոն Աթոյանը բլոգեր էր, հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ։