Ներքին 11 ամիս առաջ - 11:48 04-11-2025

Անդրեին կառանձնացնեմ. Մինասը՝ Սուպերսթարի կոնֆլիկտների ու քննադատությունների մասին

Ռուսաստանից եկավ Հայաստան հաղթանակի համար, սակայն նրան կրկին ինչ-որ բան բաժանեց հաղթանակից։ Հայ հանդիսատեսին Սուպերսթար 6-ից հայտնի դարձած Մինասը բազմաթիվ հայտնի մրցույթների է մասնակցել արտերկրում։

Բելառուսում ազգային խտրականության է արժանացել. Օլգա Բուզովան, փոխելով մրցույթի կանոնները, վերջին պահին քվեարկել է նրա դեմ ու դուրս թողել նախագծից։

Ըստ Մինասի՝ դա նախապես գծված սցենար էր՝ ընդդեմ 2 հայերի, որոնք նախագծի ամենաուժեղ ձայներն էին Հայաստանում էլ Հայ Սուպերսթարի կուլիսային տրամադրությունները թեժ են եղել , սակայն մասնակիցների հետ ունեցած կոնֆլիկտները կարողացել է բեմ չբարձրացնել։ Փոխարենը ժյուրիի անդամների, հատկապես Անդրեի հետ աշխատանքը Մինասին օգնել է և հոգեպես, և մասնագիտորեն:

Թիվ-թվաբանության տաղավարում Մինասն անկեղծացել է, պատմել մանկության, Հայաստանից հեռանալու, մոր առողջական խնդիրների մասին Մրցույթում չհաղթեց, սակայն վայելում է, իր ձևակերպմամբ, ամենաջերմն ու անկեղծ հանդիսատեսի սերը։

Շուտով 2 նոր տեսահոլովակ կհանձնի երկրպագուների դատին և կմնա Հայաստանում, որովհետև ինչպես եզրափակչում ասաց՝ շոուն պետք է շարունակվի հենց հայ հանդիսատեսի համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը