Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:39 31-10-2025

Ապարանի համայնքապետարանի գործով ձերբակալվածներից երկուսն ազատության մեջ են․ փաստաբան

«Իմ երկու ձերբակալվածներն էլ ազատության մեջ են»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Ապարանի համայնքապետարանի գործով ձերբակալվածների փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Դատարանը որոշում կայացրեց չբավարարել խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները։ Կարողացանք հիմնավորել, որ կալանքը ճիշտ խափանման միջոց չէ այս քրեական գործով՝ մինչև քննություն իրականացնելը և ճշմարտությունը պարզելը»,- մանարամասնեց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ իր վստահորդներից մեկը վարչական հսկողություն տակ է, մյուսի նկատմամբ էլ տնային կալանք է կիրառվել։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ քաղաքական հայացքների համար են համայնքապետարանի աշխատակիցներին ձերբակալել, փաստաբանը կտրուկ ժխտեց այս վարկածը՝ ասելով, որ նման բան չկա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Ապարանում։

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեն լրատվամիջոցներին հայտնել է, որ ձերբակալվածներից երեքն Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում