Ներքին 11 ամիս առաջ - 17:40 30-10-2025

97 համարի ավտոբուսում փաստաթուղթ չունեցող հսկիչը տուգանել է քաղաքացուն և վիրավորել

Oragir.News-ին ահազանգած մի քաղաքացի այսօր բողոքել է, որ 97 համարի ավտոբուսի մեջ հսկիչ ներկայացող մի անձնավորություն անհարգալից է վարվել իր և մյուս ուղևորների հետ։

«Պահանջել եմ անձը հաստատող փաստաթուղթ ցույց տալ, առանց բացելու գրքույկ է ցույց տալիս ու չի ներկայանում։ Ասում եմ՝ փաստաթուղթ ցույց տուր, որ համոզվեմ։ Վրաս գոռալով, ասում ա՝ Երևանի տարնսպորտի եսիմ ինչն եմ։ Ասում եմ՝ էսքան ժողովրդի մեջ գոռալով չեն խոսում տրանսպորտի մեջ։ Բացատրում եմ, ասում եմ, որ քաղաքացուն մոտենում են, նախ՝ բարևում են, հետո ներկայանում են, նոր՝ հարց են ուղղում»,- պատմում էր զայրացած քաղաքացին։

Նրա խոսքով՝ հսկիչ ներկայացած անձնավորությունն՝ առանց ուղևորի համաձայնության, նույնականացրել է անձնագրային տվյալները։

«Ես իրեն ասում եմ՝ մի՛ նկարի, ինքն առանց լսելու՝ իմ տվյալները նկարեց, նույնականացրեց»,- բողոքում էր Oragir.News-ին զանգահարած քաղաքացին։

Մանրամասնելով խնդիրը՝ նա պատմեց, որ մեկ շաբաթ առաջ 10 օրվա համար լիցքավորել է տրանսպորտային քարտը, 97 համարը նստելիս չի իմացել, որ քարտում գումար չկա։

«Դե օգտագործել եմ երևի, չեմ էլ իմացել։ Հիմա ամեն վայրկյան ո՞նց լիցքավորես, պահի տակ վերջանում ա, մոտակայքում էլ էդ ապարատներից չի լինում։ Հիմա էդ հսկիչը գոռում ա ինձ վրա, ասում ա՝ վիճում ես հետս։ Ես չէի վիճում, ուղղակի փորձում էի բացատրել եղելությունը, և թույլ չտալ, որ տվյալններս նկարի»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ավտոբուսում գտնվող տղաներին էլ էր վիրավորում, որոնք վաղը բանակ պիտի գնան, սահման պահեն։

«Մուտիլովշիկի դար ա, ով ինչ ուզում՝ անում ա»,- գանգատվեց տուգանված քաղաքացին՝ խոստանալով, որ սույն հսկիչի անօրինական գործողությունները ներկայացնելու է դաշինքի անդամ Սոնա Աղեկյանին։

Ավելի ուշ Oragir.News-ը «Մայր Հայաստան»-ի անդամից հետաքրքրվեց, թե արդյոք խոսե՞լ է վերոնշյալ քաղաքացու հետ, և ինչ են ձեռնարկելու։ Սոնա Աղեկյանը պատասխանեց, որ այսօր երեկոյան հանդիպելու են, փաստաթղթերը վերցնեն և բողոքարկեն։

Նա խոստացավ տեղեկացնել արդյունքների մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը