Ներքին 11 ամիս առաջ - 17:33 30-10-2025

Ռուբեն Վարդանյանի փաստաբանն աչքի է ընկնում իր հայատյացությամբ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագդտ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հոկտեմբերի 21-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը «դատական» նիստի ընթացքում հայտարարել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Հաջորդ օրը՝ ընտանիքի միջոցով, նա բացատրել էր իր որոշումը՝ ասելով. «…Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»։

Դրանից հետո ոմն Էմիլ Բաբաշևը նշանակվել է շինծու «դատավարության» համար՝ իբրև Վարդանյանի պաշտպան։ Բավական է բացել այս փաստաբանի ինստագրամյան ալիքը՝ նրա հայատյացությունը տեսնելու համար։ Նա ունի գրառումներ Խոջալուի, «Մարտի 31-ի ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «ի՞նչ եղավ, Փաշինյան»։ Դա տարածված հեգնանք էր պատերազմից հետո:

Վարդանյանը ճիշտ է անում, որ այս ֆարսին չի մասնակցում։ Նրանց թվացյալ պաշտպանության համար նշանակված փաստաբաններն անգամ հայատյաց հայացքներով են աչքի ընկնում։ Դրանով ամեն ինչ ասված է։

Մեր գերիներին պետք է հնարավորինս արագ դուրս բերել Բաքվից։ Դրա իրական հնարավորությունը կա»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է