Ներքին 7 ամիս առաջ - 16:59 30-10-2025

Մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի և Grant Thornton Armeniaի հետ համագործակցությամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, հոկտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման նոր ծրագիրը։

Նախաձեռնության նպատակն է 2023 թվականի հակամարտության հետևանքով տեղահանված քաղաքացիներին աջակցել՝ ինտեգրվելու Հայաստանի աշխատաշուկային և ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագիրը, ֆինանսավորվում է Թայվանի բիզնես–ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից և հանդիսանում է ՎԶԵԲ-ի փախստականների ճգնաժամի արձագանքման նախաձեռնության բաղադրիչ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ, որոնք անհրաժեշտ են մաքսային և լոգիստիկայի ոլորտներում պետական և մասնավոր հատվածներում աշխատելու համար։

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, միգրացիայի ոլորտի փորձագետներ, ինչպես նաև քաղաքացիական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղեկալ Վրեժ Մխիթարյանը կարևորել է ծրագրի մեկնարկը, ընդգծելով դրա նշանակությունը տեղահանվածների աջակցման գործընթացում․ «Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղափոխված գործընկերներին՝ աշխատանքի շուկա վերաինտեգրման և հանրային ծառայության համակարգում արդյունավետ ներգրավման գործում։ ՊԵԿ ուսումնական կենտրոնը մշտապես կարևորել է մեր աշխատակիցների և գործընկերների շարունակական մասնագիտական զարգացումը, և այսօր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների հմտությունների զարգացման նախաձեռնության» օգնությամբ այդ ջանքերն ուղղվում են նաև այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ծառայել են Լեռնային Ղարաբաղում՝ լինելով ՊԵԿ ընտանիքի և, ընդհանրապես, հանրային ծառայության անբաժանելի մաս։ Այս նախաձեռնությամբ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն մասնագիտական կարողությունների ամրապնդման, այլ համագործակցության, փոխօգնության և ներառականության մշակույթի ձևավորման գործում»։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի խոսքով՝ նախագիծը արտացոլում է ՎԶԵԲ-ի մոտեցումը փախստականների աշխատաշուկայի ինտեգրման հարցում․ «Հայաստանի փախստականների արձագանքման ծրագրի միջոցով նպատակ ունենք պահպանել և վերականգնել փախստականների տնտեսական բարեկեցությունը։ Նպատակն է ապահովել թիրախային ուսուցում փախստականների համար և այդ ջանքերը համապատասխանեցնել գործատուների և աշխատաշուկայի պահանջներին՝ բարձրացնելով նրանց զբաղվածության և հմտությունների կարողությունները»,–նշել է Գեորգի Ախալկացին

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»