Ներքին 11 ամիս առաջ - 16:50 30-10-2025

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն և օրենքի գերիշխանություն: Այդ մասին ԱԺ-ում ճեպազույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

«Ժողովրդավարական երկրների կարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որ օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար՝ անկախ քաղաքական հայացքներից:

Եթե խոսքը հանցագործության համար մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին է, բազմաթիվ են դեպքերը, որոնք վերաբերում են գործող պաշտոնյաներին, որոնք և՛ բանտարկվել են, և՛ կալանավորվել են, և՛ դատապարտվել են, և՛ արդեն ազատվել են: Ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ է դրվել»,- ասաց նա:

Հարցին, թե Հայաստանում կարո՞ղ են հայտարարության համար մարդ կալանավորել, Թորոսյանն արձագանքեց՝ Հայաստանում ոչ մի հայտարարության համար ոչ ոքի չեն կալանավորում, կան քրեական հոդվածներ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում