Ներքին 1 տարի առաջ - 20:05 29-10-2025

Պապոյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-31-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։

Հոկտեմբերի 29-ին նախարարը հանդիպել է գերմանացի ավելի քան 40 գործարարների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու գործիքակազմը։

Նախարարն առանձին անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ մասնավորապես գյուղատնտեսության, էներգետիկայի, ձեռներեցության զարգացման, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

«Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է։ Մենք նպատակ ունենք նոր թափ հաղորդել առևտրային և ներդրումային մեր երկկողմ հարաբերություններին՝ խրախուսելով ուղղակի ներդրումները Գերմանիայից և ընդլայնելով համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան, ջրային ռեսուրսների կառավարումը, գյուղատնտեսությունը, նորարարությունը և տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի