Ներքին 8 ամիս առաջ - 14:30 29-10-2025

3-ամյա Տիգրանին շարունակում են որոնել. Ծափաթաղի վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում դեռևս շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի աշխատանքները։

Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ որոնումները շարունակվում են, սակայն այս պահին երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն կամ հետք չկա։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց այս պահին նույնիսկ որևէ հետք չկա»,- ասաց Գզողյանը։

Տիգրանը ընտանիքի 5-րդ և ամենափոքր երեխան է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Նշենք նաև, որ որոնման աշխատանքները ղեկավարում է Փրկարար ծառայությունը։ Որոնումներին ներգրավված են Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն իր աշխատակազմով, Ծափաթաղի գյուղապետարանի ողջ անձնակազմը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ, այդ թվում՝ Երևանից։

Ամենից շատ դիտված