Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:46 28-10-2025

Կաթողիկոսի բռնի փոփոխությունը հղի է ծանր հետևանքներով. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Կաթողիկոսի բռնի փոփոխությունը, եթե հաջողվի, կունենա աշխարհաքաղաքական բնույթ, ինչը հղի է ծանր հետեւանքներով։ Ենթադրենք, որ դա հաջողվի և կաթողիկոսին «ընտրի ժողովուրդը»։

Առաջանում է հարց, որ ժողովուրդն է ընտրելու, «Իրական Հայաստանի», բա մյուս հատվածները:

Ենթադրենք, որ ոչ «Իրական Հայաստանի» ժողովուրդը, ասենք Ռուսաստանի Հայ Եկեղեցու հետեւորդները չընդունեն «Իրական Հայաստանի» ժողովուրդի ընտրությունը, իսկ Ամերիկայի ու Ֆրանսիայի ժողովրդի մի մասն ընդունի, իսկ մյուս մասը չընդունի, Արգենտինայի, Պարագվայի ու Բուլղարիայի հայ ժողովրդին էլ մի կողմ դնենք։ Մի կողմ դնենք նաեւ Հայաստանի ոչ «իրական» հատվածը։

Հիշեցնեմ, որ կաթողիկոսն ամենայն հայոց է, այլ ոչ թե «Իրական Հայաստանինը»։

Մոտավոր հաշվարկով, մոտ 17 նոր կաթողիկոսներ ենք ունենալու, որոնք միմյանցից զզվելու են, այդ թվում միմյանց հանդեպ խորթություն են զգալու այդ նոր կաթողիկոսների նոր համայնքները։
Ամեն մի գերտերություն, անգամ ո՛չ գերտերություն, որտեղ Հայ Եկեղեցու թեմ կա, իր համար կաթողիկոս է կարգելու, իր քաղաքական եւ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, եւ դա դեռ լավ տարբերակ է։

Օրինակ, հաշվի առնելով Վրաստանի ներկայիս քաղաքական վիճակը, իրենց պետք է որ նիկոլական հայ եկեղեցի` 5-րդ շարասյուն, կփակեն ու թեման կվերջանա։

Փորձեք գուշակել, ով է համատարած ատելության մթնոլորտում իրեն զգում ինչպես ձուկը ջրում, ավելին, ատելությունից սնվում ու կենսական էներգիա ստանում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից