Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 19:21 28-10-2025

Տեսանյութը հարմար առիթ էր․ ԵՊՀ ղեկավարությունը վաղուց էր ուզում ազատվել ինձնից

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այլևս չի կարող դասավանդել ԵՊՀ-ում, քանի որ իրեն աշխատանքից հեռացրել են։

«Դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»,- գրել է նա։

Oragir.News-ի հետ զրույցում արդեն նախկին դասախոսը մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածից։

«Դասախոսության ժամանակ խոսել եմ դեմոկարատական ռեժիմի մասին, նրա բնութագրիչներն եմ ներկայացրել։ Ասել եմ, որ խոսքի ազատությունը չի կրում բացարձակ բնույթ, այլ ցանկացած իրավունք, այդ թվում, հատկապես, դեմոկրատական ռեժիմի պայմաններում, ինքը ենթակա է սահմանափակման։ Ասել եմ՝ ձեր խոսքի իրավունքը կավարտվի այնտեղ, որտեղ որ կսկսվի ուրիշի արժանապատվությունը։ Դուք պիտի զգույշ լինեք, որ հանկարծ չվիրավորեք կամ չզրպարտեք մարդկանց։ Ու գրատախտակին գծում եմ գծագիր՝ խոսքի ազատություն երկու սահմանափակումներով՝ որպես վիարվորանք և զրպարտություն։ Եվ որպեսզի ուսանողներն ավելի լավ յուրացնեն՝ պրակտիկ օրինակ եմ ներկայացնում՝ մեկը՝ Scotch and Whiskey ֆիլմից, հայկական արտադրության կատագերգության ժանրից, որտեղ Սոս Ջանիբեկյանն իր զոհին, որին մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանը, ոչ միայն զրկած է լինում ազատ տեղաշարժման իրավունքից, այլ նաև նրան հետևյալ բառն է ասում. «ֆուցն»»,- պատմեց Սահակ Մանուկյանը և շարունակեց։

«Ես ասում եմ՝ երեխեք, էս ֆիլմը դիտե՞լ եք, ասում են՝ այո։ Հարցնում եմ՝ այս դրվագը հիշո՞ւմ եք՝ ասում են՝ այո։ Ես ասում եմ՝ դե որ հիշում եք՝ ավելի լավ։ Ես էդ բառը գրում եմ գրատախտակին և ասում ․ եկեք հասկանանք՝ դա խոսքի իրավունքի սահմանափակո՞ւմ է առաջացնում, թե՞ ոչ։ Լսարանը միանշանակ գալիս է այն եզրահանգման, որ, այո, դա խոսքի իրավունքի սահմանափակում է, չի կարելի դիմացինին ասել այդ բառը»,-մանրամասնում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտ 40 րոպեանոց դասախոսություն է նվիրել այս երկու հասկացությունների տարբերությանը։

Սահակ Մանուկյանի խոսքով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը, որն այդ պահին լսարանում է եղել, գաղտնի տեսանկարահանել է իր դասախոսության այդ հատվածը։ Ավելի ուշ էլեկտրոնային փոստով հրաման է ստացել, որ ազատված է աշխատանքից՝ պատճառաբանությամբ, որ «ոչ հարիր բառապաշար եմ օգտագործել ակադեմիական միջավայրում»։


Oragir.News-ի հետ զրույցում նախկին դասախոսը կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ ԵՊՀ ղեկավարությանը առիթ էր պետք իրեն հեռացնելու համար։

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Սահակ Մանուկյանն ասաց, որ դիմելու է դատարան․ «Իմ գնահատմամբ, հայցի բավարարման հիմքերն առկա են, բայց միևնույն է, դրանք որոշելու է դատարանը»։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանն ու նրա ընկերը՝ համալսարանի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնակատար Հակոբ Մադոյանը, ներգրավվել էին քրեական վարույթի շրջանակում՝ թմրանյութ պահելու կասկածանքով։

Oragir.News-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգուցալուծում ստացավ այդ գործը։ Ս․ Մանուկյանը նշեց, որ այդ գործն անմիջապես է կարճվել, մոտ ամիսուկես անց, քանի որ երկարաձգման հիմքեր չկային։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
15:28 Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը. Օսկանյան
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին