Ներքին 11 ամիս առաջ - 16:49 28-10-2025

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, որի ընթացքում վերջինիս տրամադրվել է թարգմանիչ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նախագահող դատավորը նշել է, որ նախորդ դատական ​​նիստում Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանից հրաժարվելու մասին՝ հղում անելով դատավարության ընթացքի վերաբերյալ նրա դժգոհությանը։

Դատարանի որոշման համաձայն՝ Վարդանյանի միջնորդությունը՝ իր պաշտպան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ներկայացվել պաշտպան նշանակելու խնդրանք։

Դատավորը նշել է, որ Վարդանյանի նոր պաշտպանը Փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովն է:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան