Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին. հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաբանը տեղեկացրել էր, որ Կոչուբաևի կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, և դիմել են դատախազին՝ խափանման միջոցը փոխելու համար։