Ներքին 11 ամիս առաջ - 14:28 27-10-2025

Հոկտեմբերի 27-ն ինձ համար բացահայտված չէ. Անդրանիկ Քոչարյան

աԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Եռաբլուր» զինվորակն պանթեոնում հայտարարել է, որ իր համար հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ:

«Ասելիքը հենց դա է և խորհուրդն էլ դա է, որ պետք է բացահայտվի, այդ էջն էլ փակվի։ Էջը փակվել չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո և կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ից հետո էլ մշտապես մենք կարծել ենք, որ պետք է մեկ օր առաջ դա բացահայտված լինի։ Նորից ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթևոսյանի խոսքը՝ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ 28-ին։

Ընդհանրապես դեռ հնարավորություն կա հասնել լիարժեք բացահայտման և ես լիահույս եմ, որ այս տարի թեկուզ փոքր, բայց կտեսնենք բացահայտման գոնե հնարավորություն, որը հնարավորություն կտա շարժվելու առաջ։ Կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն, փախած են, բայց նրանք մահացած չեն ու նրանք գոյություն ունեն։

Նորից կրկնեմ այն մարդկանց ցանկը, որոնց ես կուզեի մեր պատկան մարմինները օր առաջ տեսնեին Հայաստանում և տային իրենց հետաքրքրող հարցերը. Ալիկ Հարությունյան, որտե՞ղ է Ալիկ Հարությունյանը, ամենակարևոր վկաներից մեկը։

Վկաներից շատերը մահացել են, բայց կան առանցքային վկաներ, որոնք կան և չկան և իրենց չլինելը պետք է մեզ հուշի, որ նրանց ներկայությունը հնարավորություն է տալիս նախաքննական մարմնի 99 թվականին ձեռք բերված ապացույցները նորից գտնեն իրենց ճանապարհը, որը մեզ լիարժեք կտանեն բացահայտման։ Խոսքը վերաբերում է Ջհանգիրյանի կողմից ստեղծված քննչական խմբի աշխատանքներին և այն հատորներին, որոնց մեջ ըստ էության շատ բան կարելի է տեսնել»,- ասել է Քոչարյանը։

Քոչարյանը ասել է, որ չնայած մարտի 1-ի բացահայտումը ՄԻԵԴ-ի որոշմամբ ամբողջացվեց, հոկտեմբերի 27-ի ուղղությամբ մենք հսկայական անելիք ունենք և այդ անելիքի հետ կապված հիմնական հսկող գործառույթներ ունի գլխավոր դատախազությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը