copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 12:05 27-10-2025

Քամու հետևանքով Երևանում գրանցվել է արտակարգ 6 դեպք․ վնասվել են ծառեր և շինության տանիքներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15։55-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում վնասվել են ծառեր և շինության տանիքներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով ծառերի կոտրված ճյուղերի հեռացման, տարածքների սահմանազատման, տանիքի թուլացած թիթեղների ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։