Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 22:27 26-10-2025

Կա՛մ Փաշինյանը պետք է կանգ առնի, կա՛մ պետք է օրենքի սահմաններում լուծել հարցը․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը» մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Մոլորեցնելով կամ ստիպողաբար, ֆիզիկական և կամ հոգեբանական ճնշմամբ՝ որևէ կրոնի, դավանանքի, աղանդի հետևորդ դարձնելուն ուղղված ներգործություն, գործողություն»։

Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսներին և հիմա հատկապես անթաքույց հոգեորսությամբ է զբաղված։ Նա իշխանազանց է լինում՝ կառավարության անդամներին, պետական չինովնիկներին պարտադրելով մասնակցել Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ իր նախաձեռնած գործողություններին։

Եկեղեցու հետ այս դիմակայությունը երկու ելք ունի․ 1․կա՛մ Փաշինյանը պետք է կանգ առնի, 2․ կա՛մ պետք է միայն օրենքի սահմաններում լուծել այս հարցը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը որոշել է կանգ չառնել։ Ըստ այդմ՝ մնում է երկրորդ ճանապարհը․ նա կարող է դիմել Արդարադատության նախարարություն՝ գրանցելու իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը։ Եվ որպես հոգևոր գիրք կարող է ծառայել Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը, իսկ որպես աղոթատեղի դեռ որ կարող է օգտագործել կառավարության շենքը։

Այս լուծմամբ մի կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցին կազատվի այս դիմակայությունից, մյուս կողմից՝ Փաշինյանի կողմնակիցներն ու պետական չինովնիկները կազատվեն դիմակայության մեջ ներգրավվելու պարտադրանքից, իսկ երրորդ կողմից՝ Փաշինյանը կինքնահռչակվի որպես նոր կրոնական ուսմունքի հիմնադիր և նոր առաքյալ։ Եվ կառավարության նիստերի ընթացքում, պետական շինարարության խնդիրները թողած, հանգիստ կզբաղվի իր նոր ուսմունքի քարոզչությամբ»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան