Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 17:40 26-10-2025

Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով կա վիրավոր, 1 հոգի մահացել է. տեղում մահացածը հայտնի բժիշկ էր. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, հոկետմբերի 24-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Պարզվել է, որ «Opel»-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Գուրգեն Բ-ն, իսկ «Hyundai»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սասուն Կ.-ն:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Գուրգեն Բ.-ն, նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Անահիտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Hyundai»-ի ուղևորներ, Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Ք.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Կարինե Ս.-ն, իսկ հաջորդ օրը «Hyundai»-ի վարորդ Սասուն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Քոսյանը, իսկ արդեն ժամեր անց «Hyundai»-ի ուղևոր Կարինե Ս.-ն գիտակցության չգալով մահացել են:

Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտակայքում բախվել էին «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խուբն ու «Աբովյան» բժշկաան կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փասատով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին վարորդների, մագացածի և վիրավորների ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան