Ներքին 11 ամիս առաջ - 08:33 26-10-2025

Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում. ՈւՂԻՂ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ոստիկանության մեծ թվով ուժեր են ժամանում Օհանավան ու տեղակայվում Հովհաննավանքի եկեղեցու հարևանությամբ։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն այսօր բոլորին հրավիրել է պատարագի։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մասնակցել այդ պատարագին։

Oragir. News-ի թղթակցի փոխանցմամբ՝ եկեղեցու մոտ հարյուր մարդ է հավաքվել՝ բոլորը ոստիկաններ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ, քաղաքացիներ գրեթե չկա:

Ներկաների մեջ է նաև Արծրուն Հովհաննիսյանը:

Եկեղեցու դուռը դեռ փակ է, թեպետ այն սովորաբար բացվում է ժամը 9-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց հետո կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցել:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի