Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 13:15 25-10-2025

Մայր Եկեղեցու բոլոր զավակներին կոչ եմ անում որևէ եկեղեցում վաղն անպայման մասնակցել Սբ.Պատարագին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․

Վաղը կիրակի է։ Օկուպացիոն ռեժիմն ակտիվորեն նախապատրաստում է աշխարհական Ստեփան Ասատրյանի անիրավ ձեռամբ հակականոնական ծեսի կատարումը Հովհաննավանքում։ «Ծեսը» առաջին հերթին լինելու է քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտմանն ու ոչնչացմանը, սակայն զուտ հոգևոր առումով այն լինելու է մեծագույն մեղք և փորձություն։

Այս պայմաններում, որպես մեր Մայր Եկեղեցու զավակ, պարտքս եմ համարում անպայման մեր որևէ եկեղեցում մասնակցելու Սուրբ ու Անմահ Պատարագին, հաղորդվելու Փրկչական մեծագույն խորհրդին։ Հավանաբար, կայցելեմ Մայր Տաճար, որտեղ, հընթացս Պատարագի, կատարվելու է նաև մեր վեց եղբայրների քահանայական ձեռնադրության ու օծման սրբազան կարգ։

Մեր Մայր Եկեղեցու բոլոր զավակներին կոչ եմ անում որևէ եկեղեցում վաղն անպայման մասնակցել Սբ.Պատարագին ու անպայման հաղորդվել՝ խնդրելով ողորմություն Հովհաննավանքում տեղի ունենալիք Աստվածամերժ արարողության համար։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը