Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:15 24-10-2025

Փաշինյանը սրա վերջն էլ է ուզում տալ. հայկական կոնյակ կա և իրավունք ունի լինելու

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անհեթեթություն
“Հայկական կոնյակ չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի Ջերմուկ”, ասում է ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը։ Ի՞նչ է ասում և ու՞մ է ասում։ Ո՞րտեղից է մարդը վերցնում այս անհեթեթ մտքերը։

Կոնյակը, Ժառնակը և այլն ֆրանսիական քաղաքներ են, Շարանտ դեպարտամենտում, երկրի արևմտյան մասում։ “ակ” վերջածանցը վկայում է, որ դրանք հիմնված են հռոմեացիների կողմից։ Ֆրանսիայի այս մասում հողահանդակներն աղքատիկ են և լավ գինու արտադրության համար համապատասխան որակի խաղող չի աճում։ Բայց դարերի խորքից ֆրանսիացի ջանասեր ու նորարար գյուղացու սելեկցիոն աշխատանքի շնորհիվ ստացվել է ունի-բլան և այլ սպիտակ տեսակի խաղողի սորտ։ Սրա սպիրտի պարունակությունը քիչ է, իսկ թթվայնությունը բարձր է։ Այս սորտից լավ գինի չի ստացվում, բայց լավ սպիրտի համար այն իդեալական որակի մթերք է (քանի որ սպիրտը թորվածք է, իսկ գինին ֆերմենտացիայի արդյունք է)։

Հիմա, “կոնյակ” արտադրանքը (չշփոթել ապրանքանիշի հետ) 1909թ սկսած այն թորվածքն է, որը սպիտակ խաղողից է և արտադրվում է Կոնյակ (Շարանտ) տարածաշրջանում։ Ուշադրություն դար-րեք՝ 1909թ։ Հայկական կոնյակը նույնպես սպիտակ խաղողից է։ Բայց այն արտադրվում է 1887թ։ 1909-ի ֆրանսիական ապելյացիոն օրենքը մեր վրա չի տարածվում։ Եվ ուրեմն, մենք ունենք կոնյակ բառն օգտագործելու լիարժեք իրավունք։ Եվս մի իրավական ակտ մեր օգտին է. եթե տվյալ ապրանքատեսակը երկար ժամանակ օգտագործվել է և սպառողների համար դարձել կենցաղային գիտակցության բաղադրիչ, ապա սպառողն իրավունք ունի պահանջելու ապրանքի շարունակական օգտագործումը։ Այսպես, ռոքֆոր պանրի կամ շամպայնի օգտագործումը մեր, նախկին ԽՍՀՄ, ապրանքարտադրողների կողմից բացարձակ օրինական է. ապրանքարտադրողներն ու սպառողները մեղք չունեն, որ նախկին ԽՍՀՄ-ը, ներկայումս գոյություն չունեցող, առևտրական վեճեր է ունեցել։ Այսպիսով, կոնյակ բառի օգտագործումը հայկական ընկերությունների կողմից բացարձակապես օրինական է։ Հետաքրքիր է, որ 2000-ականների սկզբներին հայկական ապրանքարտադրողներից մեկը միջազգային դատարանում հաղթել է այս հարցով։

Այլ հարց է, որ ՀՀ որոշ վարչապետներ, չհասկանալով, չխորանալով, խորհուրդ վերցնելու անընդունակ, փորձում են հաճոյանալ, քծնել Ֆրանսիային։ Պրոցեսը սկսեց Տիգրան Սարգսյանը. 2012-ին նրա փոխանցումով, ԱԺ-ն ընդունեց Արբունի մասին օրենք։ Դրանից հետո հեռավոր արտասահման արտահանվող շշերի էտիկետների վրա սկսեցին անգլերեն գրել. Brandy։ Դեպի Ռուսաստան գնացող, ԱՊՀ ներսում (նաև Հայաստանում) սպառվող արտադրանքի վրա շարունակում էին օգտագործել коньяк և “կոնյակ” բառերը։ Փաշինյանը սրա վերջն էլ է ուզում տալ։ Դա ստեղծում է գոյության հիմնախնդիր ավելի քան 250 մլն դոլարի համախառն արտադրանք թողարկող ճյուղի համար։
Այսպիսով, ի հեճուկս Տ.Սարգսյանի և Ն.Փաշինյանի, հայկական կոնյակ կա և իրավունք ունի լինելու։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան