Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 19:18 23-10-2025

Եկեղեցու դեմ արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ․ Ռումինիայի հայոց թեմը դատապարտել է ՀՀ իշխանությունների գործելակերպը

Եկեղեցու դեմ արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ․ Ռումինիայի հայոց թեմը խստորեն դատապարտել է ՀՀ իշխանությունների նման գործելակերպը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Վրդովված սրտով ենք հետևում Հայրենի մեր երկրում իրադարձությունների անցանկալի, ամոթալի, բայց նաև կանխատեսելի զարգացումներին: Մեր Սուրբ Եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով նաև ազգային մեր կյանքում գործող չգրված օրենքների և բարոյականության բոլոր սահմանները:

Մեզ համար խորապես մտահոգիչ է ականատեսը լինել ժողովրդավարական բարեփոխումների հայտ ներկայացրած ՀՀ իշխանությունների կողմից՝ տարվույս հոկտեմբեր 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի և թեմի քահանաների նկատմամբ անհամաչափ, անպատշաճ և թատերականացված ուժի կիրառմանը: Հայոց Եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում թե՛ իրենց աննախադեպությամբ, և թե՛ դրանց ընթացքի արդարության և թափանցիկության առումով:

Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, մեր հոգևոր եղբայրների և մեր հավատացելոց կողքին, զորացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, հեռու վանելու մեզանից ամեն պառակտում և ամրապնդելու սերն ու միաբանությունը՝ ի շահ մեր ազգի և պետականության:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ առաջնորդվելու արդարության, թափանցիկության և օրինականության սկզբունքներով և հանձնառությամբ՝ հանդեպ հավատքի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր ժողովրդին:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը և մեր աղոթքն ու եղբայրական զորակցությունը հայտնում Արագածոտնի բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանին և թեմի քահանայից դասին, ինչպես նաև ամիսներ շարունակ կալանքի մեջ գտնվող Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին, Գերշ․ Տ․ Բագրատ արք․ Գալստանյանին և բոլոր քաղբանտարկյալներին՝ վերստին հորդորելով. «Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ 12:12)»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի