Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Վերջինս նաև տեղեկացնում է, որ վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառվեց կալանք։
Ավելի վաղ
Oragir.News-ը
հայտնել էր, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվելու նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինիս ձերբակալությունը պետք է հաջորդեր Ղուկասյանի ձերբակալությանը: