Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:37 22-10-2025

Քննարկվում է Գյումրիում ձերբակալված 33 անձանց խափանման միջոցի որոշման հարցը

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննարկվում է հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված 33 անձանց խափանման միջոցի որոշման հարցը։

Դատական նիստը դռնփակ է։

Նշենք, որ Գյումրիի ավագանու Կոմունիստական կուսակցության անդամ Գևորգ Ղուկասյանը, ով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է 2 ամսով կալանավորվեց։

Հիշեցնենք, որ բոլոր ձերբակալվածներին նույն հոդվածով են մեղադրվում։ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով:

Տեսանյութ։