Ներքին 8 ամիս առաջ - 19:54 22-10-2025

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։

Այս մասին տեղեկացնում են Ջերմուկի համայնքապետարանից:

«Հաջորդիվ` երդման արարողությունը (օրենքով սահմանված կարգով)»,- ասված է հաղորդագրությունում։