Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:24 22-10-2025

Հայտնի է՝ ում կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը

Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին։

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 27-ին, Երևանում։ Նա հայ բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի թոռն է: Պատրաստել է հրատարակության, կազմել, խմբագրել և առաջաբան է գրել Ավ. Իսահակյանի քսանից ավել գրական երկերի, որոնք հրատարակվել են Երևանում, Մոսկվայում, Վենետիկում, Լոս Անջելեսում, Դամասկոսում:

Մարկ Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 3-ին, Երևանում։ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի (ներկայիս «Կովկաս» ինստիտուտ) հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սևա Նովգորոդցևի հետ վարել է «Բիբիսեվա» ծրագիրը։

Տարոն Մուրադյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 26-ին, Երևանում։ 2001 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Տարոն Մուրադյանի ստեղծագործությունները մշտապես ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, «Արամե» պատկերասրահում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել