Ներքին 11 ամիս առաջ - 18:34 22-10-2025

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում պատասխանել է ադրբեջանցիների հարցերին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան- քննարկման մասնակիցների հետ։

Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար:

Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին