Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:37 21-10-2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. այդ ամենն անվավեր է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ կամ թերի լինեն, խնդրում եմ ուղղել.

1) Մեր Մայր Եկեղեցին, ինչպես ավանդական ցանկացած այլ եկեղեցի, ունի իր ծառայողներին կարգալույծ հռչակելու բացառիկ իրավազորություն։

2) Այդ բացառիկ իրավազորությունն ունի ինչպես կանոնական, այնպես էլ Սուրբգրային հիմք: Զորօրինակ՝ առաքյալներին ուղղված Քրիստոսի այս խոսքը. «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու ու նա առանձին եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք։ Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, ԹՈՂ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԼԻՆԻ ՈՐՊԵՍ ՀԵԹԱՆՈՍ ԵՒ ՄԱՔՍԱՎՈՐ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մատթ. 18:15-18)։

3) Կարգալույծ հռչակված անձին այլևս պատշաճ չէ դիմել կամ վկայակոչել հոգևոր անունով, այլ միայն ավազանի անունով։

4) Կարգալույծ հռչակված անձն այլևս իրավասու չէ Աստծո առջև հանդես գալ որպես խորհրդակատար, կատարել Մկրտության, Պսակի ծես, մատուցել Սբ.Պատարագ։ Այդ ամենն անվավեր է։ Մինչդեռ նախքան կարգալույծ հռչակվելը նրա կատարած բոլոր խորհուրդները վավեր են։

5) Կարգալույծ հռչակված անձը շարունակում է մնալ որպես Եկեղեցու անդամ, բայց որպես աշխարհական։ Ի դեպ, ես ճանաչում եմ կարգալույծ հռչակված որոշ մարդկանց, որոնք Մեր Մայր Եկեղեցու հավատարիմ զավակներ են, լավ քրիստոնյաներ են, լավ հայեր են»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել