Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ում՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո։ «Շնորհակալ եղեք, եթե ձեզ ծեծի են ենթարկել կամ խոշտանգել են, որովհետեւ նիկոլական բանդան կարող էր որոշել ձեր նկատմամբ կարել քրեական գործ, սարքեն ահաբեկչություն։ Այդ դեպքում էլ շնորհակալ եղեք, հարգելի քաղաքացիներ, որովհետեւ գործ կարելու փոխարեն նիկոլական բանդան կարող է հրահանգ ստանար ձեզ սպանելու»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը պահանջեց անջատել խոսափոխը՝ թույլ չտալով նրան ավարտել ելույթը։
Իսկ երբ Մկրտչյանը հեռացավ ամբիոնից, Ռուբինյանը շարունակեց․ «Ի դեպ, ողջունենք տիկին Մկրտչյանի տիրոջը՝ Սերժին և իր բանդային։ Ձեռքով անենք սերժական բանդային։ Ձենդ»։
Դահլիճում իրավիճակը լարվեց․ «Մի հատ ձենդ կտրի, աղջիկ ջան»,– ասաց Ռուբինյանն ու հայտարարեց ընդմիջում, իսկ կարճատև ընդմիջման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց դահլիճը։