Ներքին 9 ամիս առաջ - 11:53 21-10-2025

Երեկ Գյումրիում ձերբակալվածներից մեկն անչափահաս է, մյուսը՝ ավագանու անդամ

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Գյումրիում «զանգվածային անկարգություններին» մասնակցելու գործի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է:

Oragir.News-ի տեղեկություններով` երեկ Գյումրիում ձերբակալվածներից մեկն անչափահաս է, մյուսը՝ ավագանու անդամ։

Անչափահասը` Էդուարդ Ղարաքեշիշյանն է, իսկ ավագանու անդամը Գևորգ Ղուկասյանն է։

Նշենք, որ այս երկու անձինք բարեկամական կապ ունեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։

Հիշեցնենք, որ երեկ կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել հրապարակում իրենց բողոքն արտահայտող գյումրեցիներին։

Նշենք նաև, որ Գյումրիում 4 հոգու տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայրեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից