Ներքին 1 տարի առաջ - 11:40 21-10-2025

Կարող եք դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար

Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե՝

. մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում,

. չափահաս եք,

. վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել Ոստիկանությունում՝ որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։

Խնամատար ծնող դառնալու պարտադիր պայմաններից է նաև մասնակցել համապատասխան դասընթացների, որոնք հնարավորություն են տալիս գնահատել սեփական ուժերը, զարգացնել Ձեր հմտություններն ու կարողությունները, ճանաչել այն խնդիրները, որոնց կարող են բախվել խնամատար ընտանիքներում խնամք ստացող երեխաները։

. Յունիսեֆի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվելու է անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել այն անձինք, ովքեր համապատասխանում են խնամատար ծնող դառնալու նվազագույն չափանիշներին և ցանկություն ունեն իրենց հոգատարությունն ու սերը փոխանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը՝ հետևյալ հղմամբ https://forms.gle/zWy5738R8EvcxGN66 կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի