Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 12:19 20-10-2025

Երևանում 33-ամյա ՌԴ քաղաքացին մոտոցիկլով բախվել է եզրաքարին, ապա ծառին. նա տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 33-ամյա Ալեքսանդր Կ.-ն իր վարած «Honda» մակնիշի մոտոցիկլով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա հայտնվել մայթին՝ բախվելով բազալտե և երկաթե ցանկապատին:

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված մոտոցիկլը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: