Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:18 19-10-2025

Նա իր բոլոր քաղաքական հակառակորդներին Արևմուտքում պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»․ Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թարմ մտքեր Եվրոպայից Հայաստան ճանապարհին.

1. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ «ողջունի» Նիկոլի տարածաշրջանային քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։
2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արեւմտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։
3. Նիկոլի համար «արեւմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։
4. Բրյուսելի «օդանավակայանում» մեզ կողջունեն, բայց «վարէջք» կատարելու կանաչ լույս չեն վառի առնվազն տեսանելի հորիզոնում եւ անդին։
5. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչ պոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։
6. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդներին Արեւմուտքում նա անխնա պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները:
7. Եթե հարցը հասնի 2026-ի ընտրություններին, ապա Նիկոլն արդեն փորձում է դրանք նախապես բրենդավորել որպես «գեոպոլիտիկ», այնինչ նրան հեռացնելը ոչ թե աշխարհքաղաքական, այլ ազգային հարց է։
8. Թե՛ աշխարհում, թե՛ ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կունենանք ըմբռնում եւ աջակցություն։
9. Նիկոլի իշխանավարումը վնաս է հայ ժողովրդին, ուստի՝ նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից է եւ պարտավորություններից։
10. Ընդդիմության կարեւորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին