Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:45 19-10-2025

Սրբուհի Գալյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայության 106-րդ տարեդարձի առթիվ

Այսօր Քրեակատարողական ծառայության 106-րդ տարեդարձն ու ՔԿ ծառայողի մասնագիտական օրն է:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորական ուղերձ է հղել։

«Քրեակատարողական ծառայության հարգելի´ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա և ծառայության հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սիրելի´ ծառայողներ, դուք իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է բարձր պատասխանատվություն, կարգապահություն և նվիրում։ Ձեր ծառայությունը կարևոր դեր ունի արդարադատության համակարգի կայացման և հասարակության անվտանգության ապահովման գործում։

Բազմիցս ընդգծել եմ, որ քրեակատարողական ծառայության համակարգում կարող է լինել միայն մեկ արտոնյալ և այդ մեկը բարեվարք, բարեխիղճ, անշահախնդիր, անկաշառ և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայողն է։

Կցանկանամ, որ այս միտքն ընդունեք ի գիտություն և այն դարձնեք ձեր ամենօրյա աշխատանքի կարգախոսը:
Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրվածության և հետևողական աշխատանքի համար։
Շնորհավո՜ր տոնդ, քրեակատարողական ծառայող»,- ասել է նախարարը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում