Արտաքին 1 տարի առաջ - 23:22 17-10-2025

Արքայազն Էնդրյուն հրաժարվել է Յորքի դուքսի տիտղոսից

Արքայազն Էնդրյուն՝ Չարլզ III-ի կրտսեր եղբայրը, հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի շուրջ շարունակական ճնշումներից հետո հրաժարվում է իր տիտղոսներից՝ այդ թվում՝ Յորքի դուքսի կոչումից։

«Times»-ը նախկինում հաղորդել էր, որ Չարլզ III-ը քննարկում է արքայազն Էնդրյուին տիտղոսից զրկելու հարցը, քանի որ պալատը մի շարք սկանդալներից հետո հասել էր «եռման կետի»։ Նշվել է նաև, որ թագավորը հույս ուներ, որ Էնդրյուն կամավոր կհրաժարվի տիտղոսից։

«Թագավորի, իմ անմիջական շրջապատի և ընտանիքի հետ քննարկումների ընթացքում մենք եզրակացրեցինք, որ իմ դեմ շարունակվող մեղադրանքները շեղում են ուշադրությունը Նորին Մեծության և թագավորական ընտանիքի աշխատանքից։ Ես որոշել եմ, ինչպես միշտ, իմ ընտանիքի և երկրի հանդեպ պարտականությունը դնել առաջին տեղում։ Ես պնդում եմ հինգ տարի առաջ կայացրած որոշումս՝ հեռանալ հասարակական կյանքից։ Նորին Մեծության համաձայնությամբ մենք կարծում ենք, որ ես պետք է այս քայլն անեմ։ Հետևաբար, ես այլևս չեմ օգտագործի իմ տիտղոսը կամ ստացած պարգևները»,- ասվում է Էնդրյուի հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է Sky-ը։

Արքայազն Էնդրյուն ընդգծել է, որ «կտրականապես հերքում է» իր դեմ ուղղված մեղադրանքները։ Յորքի դուքսի կարգավիճակից մշտապես զրկվելու համար անհրաժեշտ է խորհրդարանական քվեարկություն, ուստի Էնդրյուի հայտարարությունը ենթադրում է, որ նա կամավոր կհրաժարվի տիտղոսից՝ առանց դրանից զրկվելու։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Յորքի դուքսը 2011թ․ փետրվարին նամակ է գրել Էփշտեյնին՝ ընդամենը 12 շաբաթ անց այն հայտարարությունից, թե իբր խզել է նրա հետ բոլոր կապերը։ Նոր ապացույցներ Էնդրյուի և հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի մտերմության մասին հայտնվել են վերջերս հրապարակված էլեկտրոնային նամակի մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը