Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:49 16-10-2025

Մանիպուլյացիայի քաղաքական չեմպիոն է ձեր քաղաքական ուժը. Ռուբեն Մխիթարյանը` ՔՊ-ականին

Այսօրվա ավագանու նիստը ևս անցավ լարված մթնոլորտում։ ՔՊ-ականները բավականին սուր ելույթներ ունեցան, հնչեցրին գնահատականներ, ինչպես նաև հորդորեցին պահել քաղաքական խոսույթը և չմտնել անձնական դաշտ։

«Կոչ եմ անում խոսել միայն քաղաքական խոսույթի շրջանակներում»,- հայտարարեց Գյումրիի ավագանու ՔԽ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ Քնարիկ Հարությունյանին հիշեցրեց, որ քաղաքական խոսույթից շեղվել են ՔՊ-ական պատգամավորներն ու իրենց քաղաքական ղեկավարը:

Քնարիկ Հարությունյանը մանիպուլյացիա համարեց Վարդան Ղուկասյանի թիմակիցների հակադարձումները, իր բերած «փաստարկներին»։ Ավագանու «Իմ հզոր համայանք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն էլ նշեց. «Մանիպուլյացիայի քաղաքական չեմպիոն է ձեր քաղաքական ուժը»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված