Այսօր միջնորդություններ պետք է քննվեն․ այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրուցյում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հարցին՝ երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ փաստաբաններին չէին թողնում միջնորդությունը հանձնել Քննչական կոմիտե, ինչպե՞ս կորակի այն, Խուդոյանն ասաց․ «Փաստաբանի օրինական գործունեությանը խոչընդոտելը հանցագործություն է։ Բայց ավելի զարհուրելի է, որ էդ գործողությունները պայմանավորված են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ ապօրինի հետապնդումներով»։