Ներքին 1 տարի առաջ - 11:35 16-10-2025

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի գործունեությունը կդադարեցվի

ՀՀ առողջապահության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշմամբ առաջարկվում է հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ–ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:

«Այսպիսով, ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ինչ վերաբերվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ին ամրակցված զենքերին, զինամթերքին և հատուկ միջոցներին, ապա դրանք կհանձնվեն ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին` դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման գործընթացն իրականացնելուց հետո։

Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոցի», ինչպես նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները փակելու հնարավորությունը նախատեսվել է քննարկել ՀՀ արդարադատության նախարարի 2023 թ. հոկտեմբերի 20-ի հրամանի հիման վրա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ