Ներքին 10 ամիս առաջ - 10:17 15-10-2025

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերը

Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է «Արհեստական բանականությունը և գյուղատնտեսությունը. տվյալների ինքնիշխանություն, սննդային անվտանգություն ու կլիմայական կայունություն» թեմայով կլոր սեղան քննարկումը։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:


Դեսպան Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման և գործնական համագործակցության խթանման համար։ Դեսպանը նաև անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերին և դրանցից բխող նոր հնարավորություններին՝ մասնավորապես արհեստական բանականության և տեխնոլոգիական համագործակցության զարգացման ուղղությամբ։

Քննարկմանը ներկա է գտնվել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Փոխնախագահը ողջունել է ներկաներին և ներկայացրել ՀՀ կողմից տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին առաջընթացները։

«Նա շեշտեց, որ Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են արհեստական բանականության լուծումներ՝ կրթության, գիտության, առողջապահության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում, ինչը բացում է նոր հորիզոններ միջազգային գիտատեխնոլոգիական համագործակցության համար։

Կլոր սեղանի հիմնական բանախոսներն էին՝

• Դոկտոր Քոնրադ Ռայնը, Սննդային անվտանգության գլոբալ առաջատար նախաձեռնության գլխավոր քարտուղար,

• Դոկտոր Նասեր Ալքահթանին, Սաուդյան Արաբիայի AGFUND-ի գործադիր տնօրեն,

• Դոկտոր Դաման Վալիան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակի խորհրդական։

Ներկա էին նաև Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) ոլորտային մասնագետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնավոր կազմակերպությունների ղեկավարներ։

Միջոցառման ավարտին մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը և մշակելու համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված կայուն զարգացման, նորարարական լուծումների խթանմանը և դրանց գործնական կիրառմանը՝ այդ թվում Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում