Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 17:05 14-10-2025

Ավինյանին հալա՞լ է, Վարդան Ղուկասյանին՝ հարա՞մ․ ՔՊ-ն ընտրողաբար է դատապարտում

Մարզպետարանների, քաղաքապետարանների և նախարարությունների պաշտոնական էջերը հիշեցնում են բլոգ։

Այնինչ՝ Կառավարության և պետական մարմինների պաշտոնական կայքերը և սոցիալական պաշտոնական հարթակները պարտավոր են ժողովրդավարության ժամանակակից նորմերին համապատասխան ապահովել իրենց գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը քաղաքացիների առջև, տարածել պաշտոնական տեղեկատվություն, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու համար։ Քաղաքացիներն ակնկալում են, որ պաշտոնական կայքերում ու հարթակներում պետք է հրապարակվեն նաև իրավական ակտերը, ընդունված օրենքները, որոշումները, հրամանները, կարգադրությունները, ծառայությունները՝դրանց նկարագրությունը, կարգը, ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերը, դիմելու ձևերը, ֆինանսական հաշվետվությունները, դրամաշնորհները, նվիրատվությունները, ծախսերը, հանրային իրազեկման մասին միջոցառումները և այն ամենն, ինչ վերաբերում է իրենց գործունեությանը։ Հրապարակվող տեղեկությունն էլ պետք է լինի արդիական, ամբողջական, հավաստի և անվճար։

Պետական մարմինները պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության բովանդակությունը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմամբ, որով չի թույլատրվում պաշտոնական կայքում տեղադրել գովազդային բնույթի տեղեկատվություն՝ բացառությամբ սոցիալական գովազդի:

Բայց ի՞նչ ենք տեսնում իրականում։ Բազմաթիվ պաշտոնական էջերում հրապարակումների մի մասը ծառայում է անձի կերպարի փիարին, քան հանրային իրազեկմանը։ Եթե նշված հրապարակումներն իրենց գործունեությանն ուղվված են, ապա դրանք ինչո՞ւ չեն տեղադրվում պետական մարմինների պաշտոնական էջերում, այլ այդ էջերն են դառնում հարակից share անող էջեր։

Oragir.News-ի դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք պետական մարմինների՝ հատկապես մարզպետարանների, քաղաքապետարանների և նախարարությունների սոցիալական պաշտոնական էջերը վերածվել են անձնական բնույթի հրապարակումների հարթակների։ Երևանի քաղաքապետարանի էջը նմանվել է Տիգրան Ավինյանի բլոգի, ամեն երկրորդ հրապարակումը նրա էջից կիսված նյութ է։ Նույն պատկերն է նաև նախարարությունների, մարզպետարանների էջերում։

Օրեր առաջ Շիրակի մարզպետարանը դատապարտել էր Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում արված հրապարակումը, նշելով․ «Պետական մարմնի կողմից մշակվող և հանրային քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմնավորումների, պետական մարմնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների և այլ տեղեկատվական հոդվածների, այցելությունների ու խնդիրների լուծման մասին հրապարակումների փոխարեն, Գյումրու համայնքապետարանը ֆեյսբուքյան էջն օգտագործում է պետական պաշտոնյաներին վարկաբեկելու, անհարիր մեկնաբանություններ ու որակումներ հրապարակելու նպատակով»։

Լավ է, որ Շիրակի մարզպետարանում սկսել են ուշադրություն դարձնել պաշտոնական էջերում հրապարակվող բովանդակությանը։ Բայց ավելի լավ կլինի, եթե նույն ուշադիր հայացքով գնահատեն նաև իրենց պաշտոնական էջերի բովանդակությունը, որտեղ, ի դեպ, երբեմն բացակայում են հենց այն նյութերը, որոնց բացակայության համար քննադատում են ուրիշներին։

Սկզբի համար վատ չէ, բայց հուսանք՝ բոլոր գերատեսչություններն, այդ թվում Երևանի քաղաքապետարանը կվերանայեն սեփական աշխատանքային պրակտիկան ու լիարժեք կհետևեն օրենքի պահանջներին։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը