Ներքին 1 տարի առաջ - 19:29 13-10-2025

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակության միջև:

Արայիկ Հարությունյանը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ զարգացումների շրջանակներում, ինչպես նաև ընդգծել Գերմանիայի զարգացման ծրագրերի դերն ու աջակցությունը Հայաստանում սոցիալ-տնտեսական, բնապահպանական, պաշտպանական, լավ կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ ուղղությունների զարգացման հարցում:

Իր հերթին Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը շեշտել է գերմանական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ տարբեր ուղղություններով զարգացման խորացման և ընդլայնման քայլերը:

Գերմանիայի դեսպանը կարևորել է արդյունավետ բանակցություններն առաջիկայում սպասվող Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում և հայտնել պատրաստակամություն՝ աջակցելու ժողովրդավարական արժեքների հաստատմանը Հայաստանում:

Կողմերը մտքեր են փոխանակել մասնակցային կառավարման և բարեփոխումների իրականացման վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով ուղղել ջանքերը դրանց արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին