Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 13-10-2025

Բարձրաձայնում ենք խնդիրներ, բայց դրանց լուծման եղանակները հաճախ չեն ներկայացվում

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և «Հայաստանը ես եմ» համահայկական հասարակական նախաձեռնությունը համատեղ քննարկում են անցկացրել՝ նվիրված Հայաստանի առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։

Բացման խոսքում քաղաքական գործիչ Արման Աբովյանը նշեց, որ տնտեսական և սոցիալական խնդիրները ոչ պակաս կարևոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական հարցերը։

«Խնդիրները, որոնք այսօր ծառացած են տնտեսության և սոցիալական ոլորտում, ոչ պակաս կարևոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքականը։ Մենք կարող ենք շատ երկար խոսել տարբեր խնդիրների մասին, բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանանք, որ առանց տնտեսական և սոցիալական հարցերի լուծման, ոչ մի բան չի ստացվի։ Կասեմ նաև, որ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի ռազմավարական կոնցեպտի՝ «Առաջարկ Հայաստան» ձևաչափին։ Մենք մշտապես բարձրաձայնում ենք խնդիրները, բայց դրանց լուծման եղանակները, ցավոք, հաճախ չեն ներկայացվում։ Կա խնդիր, բայց պետք է լինեն նաև լուծման առաջարկներ»,– ասաց Աբովյանը։

Նաիրի Սարգսյանն էլ իր հերթին ընդգծեց նախաձեռնության կարևորությունը՝ խոսելով պետական որոշումների և դրանց գործնական իրականացման միջև եղած խզման մասին։

«Ցավալիորեն որոշ նախաձեռնություններ այնքան կտրված են լինում իրականությունից, որ դրանց կենսագործման համար անհրաժեշտ է լինում հետաձգել կամ փոփոխությունների ենթարկել օրենքները։ Բոլորը տեղյակ են վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող և որոշ առումով պարտադրված հայտարարագրման գործընթացի մասին, որտեղ քաղաքացիները տեխնիկական խոչընդոտների պատճառով չեն հասցնում իրենց հերթին։ Շատերը չեն փորձում խուսափել հայտարարագրումից, պարզապես տեխնիկապես չեն կարողանում այն իրականացնել՝ հերթերի և գրանցման խնդիրների պատճառով»։

Նշենք, որ քննարկմանը մասնակցել են հասարակական գործիչներ, տնտեսագետներ և սոցիալական հարցերի մասնագետներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում