Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:11 10-10-2025

Տաջիկստանը չի կատարել Վլադիմիր Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի որոշումը

Տաջիկստանը չի կատարել իր պարտավորությունները՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման օրդերը կիրառելու հարցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Պուտինը ներկայումս գտնվում է Տաջիկստանում, չնայած ՄՔԴ-ի՝ 2023 թվականի մարտի 17-ի որոշմանը:

ԵՄ-ն ընդգծել է, որ աջակցում է ՄՔԴ դատախազի վարած հետաքննությանը նրա նկատմամբ տվել է կալանավորման օրդեր՝ մեղադրելով նրան ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման և տեղափոխման մեջ:

Եվրամիությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը միջազգային իրավունքի Ուկրաինայում և կոչ է անում բոլոր պետություններին լիարժեք համագործակցել դատարանի հետ։

Տաջիկստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության անդամ պետություն է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի